2026 թվականի հունիսի 23-ի վաղ առավոտյան Վրաստանում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ։
Վրաստանի ազգային սեյսմիկ մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ռաճայում՝ Ամբրոլաուրի քաղաքից 7 կմ արևմուտք, Խոնճիորի գյուղում։
Երկրաշարժը գրանցվել է վաղ առավոտյան ժամը 04:07-ին։
Քաղաքացիները սոցիալական ցանցերում գրել են, որ ցնցումները զգացվել են նաև Լեչխումիում, Թերջոլայում և Քութաիսիում։