Nestlé-ն ներքին հետաքննություն է սկսել «Իմեդի»-ի հետ հնարավոր առևտրային կապերի վերաբերյալ

Բրիտանական City A.M. լրատվամիջոցը գրել է, որ շվեյցարական Nestlé ընկերությունը ներքին հետաքննություն է սկսել Մեծ Բրիտանիայի որոշմամբ պատժամիջոցների ենթարկված վրացական Imedi հեռուստաընկերության հետ իր կապերի պատճառով։

Հրապարակման համաձայն՝ աշխարհի խոշորագույն սննդի և խմիչքի ընկերություններից մեկը պահպանել է առևտրային հարաբերությունները Imedi-ի հետ նույնիսկ այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի կառավարությունը փետրվարին պատժամիջոցներ կիրառեց դրա նկատմամբ։

Բրիտանական լրատվամիջոցի հետ զրույցում Nestlé-ի ներկայացուցիչը նշել է.

«Մենք կցանկանայինք ձեզ վստահեցնել, որ Nestlé-ն պահպանում է բոլոր գործող օրենքները և միջազգային պատժամիջոցները, և սա ներառում է մեր գործունեությունը Վրաստանում»։