Սաակաշվիլին իր կյանքը կապում է երգչուհի Սոփո Նիժարաձեի հետ

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում անձնական գրառում է արել. «Ի պատասխան բոլոր ստահոդ լուրերի՝ իմ անձնական կյանքն այժմ և ապագայում ամբողջովին կապված է Սոփոյի և այն մեծ սիրո հետ, որը կապում է ինձ, նրան և Ալիսային»։

Խոսքը երգչուհի Սոփո Նիժարաձեի մասին է։ Սաակաշվիլին հայտարարել է, որ ինքն ու Նիժարաձեն դուստր ունեն՝ Ալիսա-Մարիան, որ ծնվել է 2021 թվականին, երբ ինքն արդեն կալանքի տակ էր։ Դստեր լուսանկարը, ի դեպ, փակցված է «Վիվամեդ» կլինիկայում Սահակաշվիլիի սենյակի գլխավոր պատին:

Վրաստանի նախկին առաջին տիկին Սանդրա Ռուլոֆսից Սաակաշվիլին երկու որդի ունի՝ Էդուարդն ու Նիկոլոզը։

2021-ին Սաակաշվիլին վերադառնալով Վրաստան՝ հայտարարել էր, որ նոր կին ունի, ընտանիք է կազմել Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Լիզա Յասկոյի հետ։