Զուրաբիշվիլին խոսել է Ուկրաինա չմեկնելու պատճառների մասին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Українська правда-ին տված հարցազրույցում խոսել է այն պատճառների մասին, թե ինչու մինչ այժմ չի այցելել Ուկրաինա։

Նախագահն ասել է, որ միշտ պատրաստ է այցելել Ուկրաինա, թեկուզ՝ վաղը։ Լրագրողի այն հարցին, թե ինչու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մինչ այժմ իրեն չի հրավիրել, Զուրաբիշվիլին պատասխանել է.

«Դա անձնական խնդիր չէ. կարծում եմ, որ դա այն է, ինչը մենք նկարագրել ենք որպես այս պահին կառավարական շրջանակների միջև անբավարար հարաբերություններ»։

Ի դեպ, 2023 թվականի փետրվարի 24-ին` Ուկրաինայում պատերազմի մեկնարկի տարելիցին, Զուրաբիշվիլին ասել էր, որ Վրաստանի կառավարության ներկայացուցիչները պետք է լինեին Կիևում։

Նշենք, որ Ուկրաինայում պատերազմի սկզբից Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը մեկ անգամ է այցելել Ուկրաինա, իսկ երկրի գործադիր իշխանության ներկայացուցիչները՝ վարչապետն ու նախագահը, ի տարբերություն արևմտյան երկրների շատ ղեկավարների, չեն այցելել Ուկրաինա։

Նախագահը՝ Սաակաշվիլիին և Գվարամիային ազատելու ուղիների մասին