Կորոնավիրուսը Վրաստանում. փետրվարի 3-ի տվյալները

Փետրվարի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 23 հազար 664 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 մլն 250 հազար 108-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 8 հազար 326 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 մլն 38 հազար 391 մարդ։

Վարակից մահացել է ևս 42 մարդ, ընդհանուր՝ 15 հազար 102:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 30.05%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 24.27%, վերջին 7 օրվանը՝ 27.36%: