Հակամարտության տրանսֆորմացիա թատրոնի միջոցով

«Երբ ստեղծագործ մարդիկ կոնֆլիկտաբան են դառնում, շատ ավելի դյուրին է դառնում հակամարտության կարգավորումը»,- այսպես է մտածում Սանդրո Ախմետելիի անվան պետական դրամատիկական թատրոնի  գեղարվեստական ղեկավար Իրակլի Գոգիան: Թատրոնի աջակցությամբ Մարտի 21-ից  26-ը  «C.R.E.A.T.E» նախագծի շրջանակներում կիրականացվեն «Հակամարտության տրանսֆորմացիայի միջազգային ստեղծագործական լաբորատորիա» խորագիրը կրող թատերական դասընթացները:

Առաջիկա 5 օրերի ընթացքում մասնակիցները կծանոթանան հակամարտությունների տրանսֆորմացիայի տեսական և գործնական հմտությունների: Հակամարտությունների տրանսֆորմացիայի միջազգային  ստեղծագործական լաբորատորիային մասնակցում են դերասաններ և թատերական ռեժիսիորներ Վրաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ուկրաինայից և Ֆրանսիայից:

Ախմետելիի թատրոնի  գեղարվեստական ղեկավար Իրակլի Գոգիա
Ախմետելիի թատրոնի  գեղարվեստական ղեկավար Իրակլի Գոգիա

«Կոնֆլիկտաբանության մասին ամենուրեք են խոսում,  իրականում արդյունքի հասնելու համար, մարդկանց պետք է այնպիսի ոլորտում համախմբել, որտեղ ավելի հեշտ են հարաբերությունները եւ կոնֆլիկտի լուծումը, խոսքը  ստեղծագործական ոլորտի մասին է: Երբ կրեատիվ մարդիկ կոնֆլիկտաբան են դառնում, հեշտ է լուծել շատ խնդիրները եւ երբ կլուծվեն կովկասյան հակամարտությունները, կկարողանանք ասել, որ իրական կովկասցիներ ենք»,- aliq.ge-ի հետ զրույցում ասաց Գոգիան:

Միջոցառման կազմակերպիչ Իրակլի Կակաբաձեն, ով միջոցառման բացման մասնակիցներին դիմեց Բարսելոնայից, խոսեց հակամարտությունների տրանսֆորմացիայի ստեղծագործական  մեթոդի կիրառելիության և կարևորության մասին:

Ֆրանսիացի ռեժիսոր Ժուլ Օդղի
Ժյուլ Օդղի

«Այս նախագծի ընթացքում ես ներկայացնելու եմ Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունների և նրանց հաջորդող իրադարձությունների մասին բեմադրություն: Նպատակս է ցույց տալ պետության կողմից կիրառված բռնությունը, որը ահաբեկչությունից հետո գերազանցում էր ահաբեկիչների կիրառած բռնությանը: Հատկանշական է, որ իրադարձությունները զարգանում են մեկ անձի շուրջ»,- նշեց Ֆրանսիայից ժամանած Ժյուլ Օդղին:

Ռեժիսոր Բելառուսից Ռոման Դերվիտ 
Ռոման Դերվիտ

«Կին լրագրողը գնում է գեներալի մոտ պատերազմի մասին հարցազրույցի նպատակով, վերջինս առաջարկում է գինի խմել: Նրանց միջեւ կապ է կրքոտ հարաբերություններ են ձեւավորվում, ապա գեներալն իմանում է, որ նա ռազմական գործողությունների ժամանակ սպանել է լրագրողի ամուսնուն: Հարցազրույցի նպատակը գեներալին սպանելն էր, ինչն էլ նա անում է: Փորձել եմ փոխանցել մարդկային էությունը, տղամարդը տիրանալով որեւէ տարածքի, ստանում է իր պարգեւը, այս դեպքում կինն է նրա պարգեւը, սակայն սպանելով լրագրողի ամուսնուն` օգտվում է իր պարգեւից ու դրա զոհը դառնում»,-  պատմեց Բելառուսից ժամանած ստեղծագործողը:

Սոնա Արսենյան ուսանողուհի
Սոնիա Արսենյան

«Ես  հակամարտության թեմայով սցենար գրելու փորձ ունեցել եմ եւ այս ծրագիրը հրաշալի հնարավորություն է էլ ավելի խորացնել գիտելիքներս այս ոլորտում: Այստեղ ներկայացնելու եմ Թումանյանի «Մի կաթիլ մեղրը», որը բեմադրելու եմ «1 քառակուսի մետր» ձևաչափով, երբ բեմադրությունը տեղի է ունենում բացառապես 1 քառակուսի մետր տարածքի վրա»,- մեզ հետ զրույցում պատմեց Սոնիա Արսենյանը:

Մարտի 26-ին թատրոնում կներկայացվի 5-օրյա աշխատանքը ամփոփող թատերական բեմադրությունները:

Թողնել պատասխան