Խորհրդարանի շենքի մոտ միաժամանակ երկու ակցիա է ընթանում

Թբիլիսիում խորհրդարանի շենքի առջև միաժամանակ երկու ակցիա է ընթանում:

«Հավասարության շարժումը» պահանջում է խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Սոփո Կիլաձեի հրաժարականը: Կազմակերպության անդամները հայտարարում են, որ Կիլաձեի գործունեությունը չի համապատասխանում մարդու իրավունքների և հավասարության սկզբունքներին: Ցուցարարները Կիլաձեի հրաժարականի պահանջի հետ խոսում են նաև մայիսի 17-ին հոմոֆոբիայի և տրասֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը նշելու անհրաժեշտության մասին:

Խորհրդարանի շենքի մոտ միաժամանակ կոնտր ակցիա է իրականացնում «Ուղղափառ ծնողներ» միությունը՝ վստահեցնելով, որ թույլ չի տա երկրում մայիսի 17-ին ցույց իրականացնել: Նրանք ձվեր են նետել «Հավասարության շարժում» ՀԿ-ի անդամների վրա, ինչի պատճառով մի քաղաքացի բերման է ենթարկվել։

Թողնել պատասխան