Իռլանդիան Վրաստանն ընդգրկել է անվտանգ երկրների ցանկում

Իռլանդիան Վրաստանը ներառել է անվտանգ երկրների ցանկում: Վրաստանի Արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ որոշումը կայացրել է Իռլանդիայի Արդարադատության նախարարությունը:

Իռլանդիան Եվրամիության 9-րդ երկիրն է, որ նման որոշում է կայացնում: Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում ասվում է, որ հերթական որոշումը ևս մեկ անգամ հաստատում է արևմտյան գործընկերների կողմից Վրաստանում ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով մարդկանց հիմնարար իրավունքների պաշտպանության ճանաչումը:

Վրաստանի արտաքին գերատեսչության փոխանցմամբ, Վրաստանն անվտանգ երկրների ցանկում է ընդգրկել նաև Լյուքսեմբուրգը, Բելգիան, Նիդեռլանդները, Ֆրանսիան, Բուլղարիան, Ավստրիան, Լիխտենշտեյնը և Իսլանդիան:

Թողնել պատասխան