Այսօրվանից հանրային վայրերում ծխելն արգելվում է

Մայիսի 1-ից Վրաստանում ուժի մեջ է մտնում հասարակական վայրերում ծխելն արգելող օրենքը: Ծխել չի թույլատրվում նաև բոլոր փակ հաստատություններում, այդ թվում` բար-ռեստորաններում: Բացառություն են կազմում օդանավակայանների տարանցիկ հատվածները, ծխելու համար հատկացված հատուկ վայրերը, խաղատները և քրեակատարողական հիմնարկները:

Նշված կանոնները խախտելու դեպքում հաստատությունները կտուգանվեն նախ 500, իսկ կրկնության դեպքում՝ 1000 լարիով, քաղաքացիները առաջին անգամ 50, կրկնության դեպքում՝ 100 լարիով:

Ծխելը արգելող և թույլատրող վայրերի ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ։

Թողնել պատասխան