Անահիտ Ասատուրյան. կանանց աշխատանքային իրավունքներ

«Ալիք Մեդիան» «Շրջանային մեդիան՝ կանանց աշխատանքային խտրականության դեմ» նախագծի շրջանակներում ներկայացնում է տեսանյութերի շարք: Տեսանյութերում Վրաստանում բնակվող, տարբեր էթնիկ խմբերի 5 կանայք խոսում են աշխատանքային հարաբերություններում իրենց առջև ծառացած խնդիրների, իրենց համայնքում գոյություն ունեցող կարծրատիպերի ու գենդերային խտրականության մասին:

Անահիտ Ասատուրյանը Ախալքալաքի մանկապարտեզների միության ղեկավարն է: Ասում է՝ իր կյանքում ամենինչ գենդերային հավասարության հիման վրա է կառուցվել՝ աշխատանքը, ուսում ստանալու որոշումը, ընտանիքը, վերջերս նաև՝ բիզնեսը: Ասատուրյանը խորհուրդ է տալիս անպայման կրթություն ստանալ՝ չէ՞ որ աշխատանքն էլ, հետագա կարիերան էլ, ուսման հիման վրա են կառուցվում: «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նա պատմում է իր անցած ճանապարհի մասին: