Ընտանի կենդանիներին լքելը օրենքով կպատժվի

Գրանցված ընտանի կենդանիներին՝ կատվին և շանը լքելը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվել։ «Քաղաքացիներ» քաղաքական խմբի հեղինակած նախաձեռնությունը նախատեսված է Վրաստանի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» նախագծով։

Վրաստանի խորհրդարանի փոխանցմամբ՝ փոխխոսնակ Լևան Իոսելիանին առաջին ընթերցմամբ օրենքի նախագիծը ներկայացրել է մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի անդամներին։ Ըստ զեկուցողի, ոչ մի քաղաքացիական պետությունում նման մոտեցում չկա, երբ տերը ընտանի կենդանի է թողնում փողոցում։ Ուստի, Վրաստանում կարևոր է սկսել աշխատել այս խնդրի վրա և պատրաստել համակարգային տեսլականներ։ 

Լևան Իոսելիանին պարզաբանելով օրինագծի էությունը, նշել է, որ օրենսգրքի 103-րդ հոդվածի փոփոխությունների համաձայն՝ ֆիզիկիկական անձի կողմից գրանցված շանը կամ կատվին լքելը կտուգանվի 500 լարիով (մոտ 158 դոլար), իսկ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատերի կողմից՝ 1500 լարիով (մոտ 477 դոլար)։

Օրինագիծը քննարկվել է այսօրվա նիստում։ Հանձնաժողովի անդամներն արտահայտել են իրենց տեսակետները, թեև հավանել են փոփոխությունների գաղափարը, այնուամենայնիվ, նրանք քննադատական ​​նկատողություններ են արել օրինագծի վերաբերյալ։ Հարցի քննարկումից հետո, հաշվի առնելով նիստում հնչած դիտողությունները, հանձնաժողովը կողմ է արտահայտվել նախագծին։

Նշենք, որ օրինագիծը խորհրդարանին էր ներկայացվել նոյեմբերի 11-ին։ 

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր