Փետրվարի 4-ի կորոնավիրուսի տվյալները Վրաստանում

Փետրվարի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 583 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 260 480 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է 16605 թեստավորում, որից 9917-ը հակամարմինների թեստով, 6688-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 671 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 251 748 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 19 մարդ, ընդհանուր՝ 3240:

Դրականության ցուցանիշը՝ օրական — 3,51%, վերջին 14 օրվա  ցուցանիշը- 4,41%, վերջին 7 օրվա — 3,79%:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: