Մարտի 1-ից աղբահանությունը կկատարվի միայն գիշերային ժամերին

Մարտի 1-ից մայրաքաղաքի 32 փողոցներում աղբատար մեքենաները կաշխատեն միայն գիշերային ժամերին: Թբիլիսիի կառավարման նիստից հետո փոխքաղաքապետ Մայա Բիթաձեն լրագրողների հետ զրույցում ասել է, որ առանց բնակչության ներգրավվածության նախագծի իրականացումը դժվար է պատկերացնել, այդ պատճառով, կոչ է արել մայրաքաղաքի բնակչությանը աղբը թափել 20:00-ից հետո:

«Քաղաքում աղբամաններ ենք ավելացրել, նաեւ երկաթե աղբամանները փոխարինվել են պլաստմասսե աղբամաններով, որպեսզի երեկոյան ժամը 22:00-ից հետո աղմուկ չստեղծվի: Այս նախագիծը կնպաստի նաեւ խցանումների թեթեւացմանը»,- հայտարարել է Բիթաձեն:

Թողնել պատասխան