Բարաթաշվիլիի միջադեպի հետ կապված բոլոր մեղավորները պատասխանատվություն կկրեն օրենքի առջեւ

«Բարաթաշվիլիի փողոցում տեղի ունեցած հանցագործության պատասխանատու բոլոր անձինք օրենքի առջեւ պատասխան կտան»,-ներքին գործերի նախարարությունում անցկացված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է քրեական ոստիկանության դեպարտամենտի ղեկավար Մամուկա Ճելիձեն:

Նրա խոսքով, ՆԳՆ-ն սկսել է հետաքննությունը: Գործը Քրեական Օրենսգրքի 116-րդ հոդվածով է ընթանում: Նշանակված են համապատասխան փորձաքննություններ:

Հիշեցնենք՝ նախօրեին Բարաթաշվիլի փողոցի  շենքերից մեկից պատուհանի ապակին էր ընկել, որի հետևանքով վնասվել էր վեց երեխա: Միջադեպից տուժած 14-ամյա տղան Ինգորոկվա հիվանդանոցում մահացել է։ Մյուս տուժածների վիճակը կայուն է։

Թողնել պատասխան