Բարաթաշվիլիի միջադեպից վնասվածների վիճակը կայուն է

Բարաթաշվիլիի փողոցում շենքից պատուհանի ապակու ընկնելու հետեւանքով վնասված 5 անչափահասի առողջական վիճակը կայուն է:

«Ինտերպրեսնյուսին» «Ամտել հոսպիտալ»-ից հայտնել են, որ երեխաների մի մասին բժշկական հաստատությունից օրվա վերջում դուրս կգրեն:

Հիշեցնենք, որ նախօրեին «Վրաստանի պետական էլեկտրոհամակարգի» շենքի դրսի հատվածի ապակե կառուցվածքի ընկնելու հետեւանքով վնասվել էր 6 երեխա: Հիվանդանոցում մահացել էր 14-ամյա Ասլան Մամեդովը: Բոլոր երեխաները Փոնիճալայում գտնվող 70-րդ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներ են:

Թողնել պատասխան