Միխեիլ Մաղլակելիձեն՝ Վրաստանի եկամուտների ծառայության պետ

Վրաստանի եկամուտների ծառայության պետ է նշանակվել Միխեիլ Մաղլակելիձեն։

Այս պաշտոնում նա փոխարինել է Իրակլի (Դաչի) Բերաիային. վերջինս նշանակվել է Աուդիտի ծառայության պետի առաջին տեղակալ։

Միխեիլ Մաղլակելիձեն մինչ այս զբաղեցնում էր Ֆինանսների նախարարության քննչական ծառայության պետի պաշտոնը։

Ըստ ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի` Միխեիլ Մաղլակելիձեն լավ է տիրապետում եկամուտների ծառայության համակարգին, քանի որ տարիներ շարունակ այդ գերատեսչությունում տարբեր պաշտոններ է զբաղեցրել։