Գախարիան կորոնավիրուսի տարածման աճը կապում է բողոքի ակցիաների հետ

«Մենք տեղափոխվում ենք ուրիշ փուլ, այսօր արդեն ավելի քան 2400 կորոնավիրուսով վարակված ունենք երկրում: Ելնելով քաղաքական գործընթացներից, որոնք ընթանում են փողոցում և հաշվի առնելով Եվրոպայում վարակի տարածման դինամիկան, ինչպես երևում է՝ աճը կշարունակվի և դրա համար պետք է պատրաստ լինենք»,- այս մասին այսօրվա միջգերատեսչական խորհրդի նիստին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան:

Վարչապետն ընդգծել է բոլոր համապատասխան գերատեսչությունների առավելագույն մոբիլիզացիայի կարևորությանը, որպեսզի անհրաժեշտ միջոցառումները ավելի արդյունավետ անցկացվեն:

«Իհարկե, այն քաղաքական ակտիվությունը, որը տեղի է ունենում փողոցում կարագացնի մեզ մոտ պիկին հասնելը: Ավելի վատ իրավիճակ կլինի, քան սպասում էինք, քանի որ փողոցի ակցիաները ուղիղ կապ ունեն վարակի արագ աճի հետ: Իհարկե, մենք չենք փոխում վարակի հետ համակերպվելու մեր ռազմավարությունը, սակայն միաժամանակ պետք է մտածենք՝ ինչ մասնակի սահմանափակումների փաթեթ է անհրաժեշտ մեզ, որոնք ավելի արդյունավետ կլինեն»,- հայտարարել է Գախարիան:

Հիշեցնենք՝ վերջին օրերին Վրաստանում կորոնավիրուսի տարածումը նոր թափ է հավաքում: Այսօր գրանցվել է 2 401 նոր դեպք, մեկ օրում մահացել է 20 պացիենտ: