Հուլիսի 7-ին Փարիզ-Թբիլիսի չարտերային չվերթ կիրականացվի

Georgian Airways ավիափոխադրողը հուլիսի 7-ին կիրականացնի Փարիզ-Թբիլիսի չվերթը, թեև այն  համաձայնեցված չէր Վրաստանի իշխանությունների հետ:

Այս մասին ասել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:  Ըստ նրա` չվերթը կազմակերպվելու է բարձր մակարդակով,  պահպանվելու են հակահամաճարակային բոլոր կանոնները: Դրանք այսպես կոչված «սոցիալական չվերթներ» են  քաղաքացիներին մատչելի գներով վերադարձնելու համար:

Նախօրեին վարչապետ Գիորգի Գախարիան նախարարությանը հանձնարարել էր հստակեցնել հատուկ չարտերային չվերթների գրաֆիկը։  Չվացուցակը կներկայացվի հուլիսի 6-ին, բայց արդեն հստակ է, որ Georgian Airways-ից բացի երթերն իրականացնելու են նաև այլ ավիաընկերություններ: Չարտերային թռիչքների ցուցակն աստիճանաբար ընդլայնվելու է:

Այսօրվա լրահոսից`

Վրաստանը բանակցում է ավիահաղորդակցության վերականգնման ուղղությամբ