394 վարակված, 86 ապաքինված, 4 մահ. Վրաստանի՝ ապրիլի 19-ի տվյալները

Նախօրեի գիշերվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է ևս 6-ով՝ տեղեկանում ենք StopCov  հատուկ կայքից: 

Վարակակիրների ընդհանուր թիվը՝ 394 է, նրանցից չորսը մահացել են: Եվս 3 վարակակիր տեղափոխվել է Հայաստանից ու Թուրքիայից:

Կարանտինում 5 094 մարդ է, ևս 547ը՝ ստացիոնար հսկողության տակ:

Երկրում վարակի առաջին դեպքը հաստավել է փետրվարի 26-ին: