Սահմանափակումները հանելու մասին խոսել դեռ շուտ է. Վրաստանի գլխավոր վարակաբան

Վրաստանի հիվանդությունների կանխարգելման ու հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն գտնում է, որ դեռևս վաղ է խոսել սահմանափակումների ու արտակարգ ռեժիմի վերացման մասին: 

Մասնագետը գտնում է, որ պատվաստանյութի բացակայության պայմաններում սահմանափակումներն ամենահզոր գործիքն են՝ վարակի դեմ պայքարի համար, բայց խոսել այս կամ այն սահմանափակման տված արդյունքի մասին հնարավոր է դրանց ուժի մեջ մտնելուց 7-10 օր հետո: Ամենաարդյունավետը նա համարում է սոցիալական հեռավորության պահանջն ու տեղաշարժի արգելքը: Գամկրելիձեն շնորհակալություն է հայտնել, որ բնակչության զգալի մասը քաղաքացիական պատասխանատվություն ցուցաբերեց ու հետևելով կառավարության հորդորներին՝ Զատկի տոնին չգնաց եկեղեցիներ:

Զատկի գիշերվա մասին՝

Սուրբ կրակը հասել է Թբիլիսի

Posted by Aliq Media on Saturday, April 18, 2020