Վրաստանում կորոնավիրուսից բուժվածների թիվն ավելացել է ևս 7-ով

Վրաստանում ապրիլի 19-ի ժամը 21:30-ի դրությամբ կորոնավիրուսից բուժվածների թիվը ավելացել է ևս 7-ով՝ հասնելով 93-ի: Այս պահի դրությամբ երկրում վարակվածների թիվը կազմում է 394:

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 4 մարդ: Կարանտինային գոտում է գտնվում 5094 քաղաքացի: Հատուկ ստացիոնար վերահսկողության տակ է 547 պացիենտ:

Արտերկրից կորոնավիրուսով վարակված Վրաստանի 3 քաղաքացի է տեղափոխվել հայրենիք բուժման նպատակով:

Ընդհանուր հաշվարկով Վրաստանի տարբեր շրջաններում գործող կլինիկաներում այս պահին կորոնավիրուսից բուժվում է 300 պացիենտ: