Բորջոմիի սակրեբուլոյի հարակից տարածքում ոստիկաններ են մոբիլիզացված

Բորջոմիի սակրեբուլոյի (ավագանի) եւ քաղաքապետարանի հարակից տարածքում մոբիլիզացված են ոստիկանական ուժեր: Ինչպես սակրեբուլոյի, այնպես էլ քաղաքապետարանի հարակից տարածքում տեղակայված են ավտոբուսներ, որոնցով Բորջոմի են բերվել ոստիկաններ: Գոյություն ունեցող տեղեկատվությամբ,  ոստիկաններից բացի մոբիլիզացված են նաեւ հատուկ նշանակության ջոկատայիններ:

«Մունիցիպալիտետի հարակից տարածքում մի քանի մեքենա կա: Հուսանք, այս իրավապաշտպանները մեզ պաշտպանելու համար են այստեղ»,- հայտարարել է Բորջոմիի սակրեբուլոյի Լեյբոլիստների խմբակցության անդամ Գիորգի Գիուաշվիլին ավելացնելով, որ հետաքննություն պետք է սկսվի սակրեբուլոյի անդամների լիազորությունների իրականացմանը խանգարելու եւ սաբոտաժի կապակցությամբ:

Հիշեցնենք, որ Բորջոմի սակրեբուլոյում նախօրեին մի քանի անգամ լեզվակռիվ եւ ծեծկռտուք է եղել: Սակրեբուլոյում Բորջոմիի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի ավելացման հարցի քննարկում էր ծրագրված: «Բորջոմի» հեռուստաընկերության տեղեկատվությամբ, 26 պատգամավորից հարցի հաստատմանն աջակցել է «Վրացական երազանքի» 11 պատգամավոր: Նշված հարցին չի աջակցել 15 ընդդիմադիր պատգամավոր: Համապատասխանաբար, ձայների ոչ բավարար քանակի պատճառով, աշխատավարձերի հարցը չի լուծվել, ինչի պատճառով բողոքել են քաղաքապետարանի աշխատակիցները: Նրանք խոստացել են ցույցեր անցկացնել քաղաքում:

Թողնել պատասխան