Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումները նվազել են

2019 թվականի հունիսին Վրաստան կատարված դրամական փոխանցումների թիվը կազմել է 143,6 մլն դոլար, ինչը 6,3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա հունիսի ցուցանիշը:

Երկրի կենտրոնական բանկի տվյալներով, ամենաշատ գումարը՝ 34,78 մլն դոլար, Վրաստան է փոխանցվել Ռուսաստանից: Նախորդ տարվա հունիսի համեմատ այդ ցուցանիշը նվազել է 11 տոկոսով:

19,3 մլն դոլար Վրաստան է փոխանցվել Իտալիայից, 17 մլն՝ Հունաստանից, 15,29 մլն՝ ԱՄՆ-ից, 13,38 մլն՝ Իսրայելից:

Եվրամիության երկրներից դրամական փոխանցումների քանակը հունիսին աճել է 25 տոկոսով: