Վրաստանի ԱԳՆ-ը Դավիթ Գարեջիի վերաբերյալ հայտարարություն է տարածել

Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը Դավիթ Գարեջիում ստեղծված նոր զարգացումների վերաբերյալ հայտարարություն է տարածել:

«Ընթացիկ տարվա հուլիսի 14-ին Վրաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող Դավիթ Գարեջիի վանական համալիրում ցավալի միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում ընդհարում է տեղի ունեցել տեղի բնակիչների և ադրբեջանցի սահմանապահների միջև» — ասված է երկրի արտաքին գերատեսչության հայտարարությունում:

ԱԳՆ-ն նշում է նաև, որ Վրաստանի համապատասխան գերատեսչությունների արձագանքման հետևանքով, իրավիճակը հանդարտվել է:

«Նմանատիպ միջադեպերը չեն համապատասխանում մեր երկրների միջև առկա ռազմավարական, գործընկերական հարաբերություններին: Հենց այդ պատճառով անհրաժեշտ է, որպեսզի ժամանակին ընթանա փորձագիտական խմբերի և դելիմիտացիայի հանձնաժողովների հանդիպումները, ինչի համար վրացական կողմը հայտնում է իր ողջ պատրաստակամությունը», — ասված  է Վրաստանի ԱԳ նախարարության հայտարարությունում: