Հիվանդությունների վերահսկման կենտրոնը զգուշացնում է

Այսօրվանից՝ հունվարի 17-ից ամբողջ Վրաստանի մասշտաբով մեկնարկել է ուսումնական գործընթացը: Ուսումնական հաստատություններում անվտանգ միջավայր պահպանելու համար անհրաժեշտ է հետևել առաջարկություններին: Այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը (NCDC):

Կենտրոնի կողմից արված առաջարկություններն են.

  • պատվաստվել, կատարել խթանիչ դոզա,
  • դիմակ կրեք,
  • պահպանեք ֆիզիկական հեռավորություն,
  • հաճախ լվացեք ձեռքերը կամ ախտահանեք ախտահանիչ լուծույթով:

Պատվաստումը պաշտպանում է մեզ, այն նվազեցնում է հիվանդության ծանր ընթացքը: Պատվասվիր, կատարիր խթանիչ դոզա և պաշտպանիր քեզ և քո շրջապատի կյանքը: