Վրաստանի ներքին ջրային տրանսպորտը կկանոնակարգվի

Վրաստանի ներքին ջրային տրանսպորտի ոլորտը կանոնակարգելու համար կստեղծվի օրենսդրական դաշտ։

Օրինագիծը մշակել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։ Ներքին ջրային տրանսպորտը, գործող օրենսդրության համաձայն, կարգավորված չէ։

Ըստ գերատեսչության՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կմշակվեն և կհաստատվեն Վրաստանի ներքին ջրային տրանսպորտի անվտանգության, այդ թվում՝ Վրաստանի գետերի, լճերի և ջրամբարների վրա լողացող նավերի տեխնիկական հսկողության, գրանցման, զննման և շահագործման կանոնները։