Ավտովթար Նինոծմինդայում. կա մեկ զոհ

Հունվարի 23-ի առավոտյան Նինոծմինդա-Սաթխա ավտոճանապարհին միմյանց են բախվել «Օպել» և «Վազ-2106» մակնիշի մեքենաները, ինչի հետևաքնով զոհվել է մեկ մարդ, իսկ տուժածները՝ 4-ն են։ Տուժածներից երեքին տեղափոխել են Նինոծմինդայի հիվանդանոց, մեկին, ում վիճակը ծանր է, տեղափոխել են Ախալքալաքի հիվանդանոց։

Մահացածը 1950 թվականին ծնված, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Արագյալ գյուղի բնակիչ է։

Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Վրաստանի Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 5-րդ մասով, որը նշանակում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, ինչի հետևանքով մարդ է մահացել։

Լուսանկարը՝ Nor.ge-ից