Ինչի վրա չեն խնայում զբոսաշրջիկները. հետազոտություն

Վերջին շրջանում զբոսաշրջիկները սկսել են Վրաստանում ճանապարհորդության ընթացքում քիչ ծախսել:  

2019 թվականի առաջին քառորդում օտարերկրացիները Վրաստանում ընդհանուր առմամբ  1,2 մլրդ. լարի են ծախսել (մոտ 440 հազար դոլար): Այս գումարի ամենամեծ մասն ուղղվել է կեցությանը, ինչպես նաև սնունդին ու խմիչքին: Սա՝ ըստ Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալների: Ընդորում նկատվում է այցելուների ընդհանուր ծախսերի կրճատում՝ 15,2%-ով, համեմատած 2018-ի հունվար-մարտ ընթացքի հետ:

Օտարերկրացիների ծախսերը 

Ուտելիք-խմիչք 310,5 մլն. լարի 26,2%
Կեցություն 305,3 մլն. լարի 25,7%
Զվարճանքներ 220,2 մլն. լարի 18,6%
Գնումներ 156,5 մլն. լարի 13,2%
Օգտագործման պարագաներ 89,2 մլն. լարի 7,5%
Տեղական տրանսպորտ 86 մլն. լարի 7,3%
Արժեքավոր իրեր 1 մլն. լարի 0,1%
Այլ ծախսեր 17,6մլն. լարի 1,5%
Ընդհանուր ծախսեր 1 186,4 մլն. լարի 100%

Վրաստան ամենից հաճախ այցելում են հարևան երկրներից, Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան: Ընդորում՝ նկատվում է Ռուսաստանի զբոսաշրջիկների թվի քառակի աճ:
Կառավարությունը հույս ունի, որ 2025-ին երկիր ամեն տարի կայցելի 11 միլիոն օտարերկրացի, կանխատեսվում է զբոսաշրջությունից եկամտի աճ՝ 6,7 միլիարդ դոլարով:

2018-ին օտարերկյա այցելուների թիվը հասել է 8,7 միլիոնով: