ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել վրաց գործընկերոջը՝ Վախթանգ Կիկաբիձեի մահվան կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ մեծանուն երգիչ և դերասան Վախթանգ Կիկաբիձեի մահվան կապակցությամբ: Գրված է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջում:

ՀՀ վարչապետի ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Խոր ցավով տեղեկացա Վախթանգ Կիկաբիձեի մահվան մասին:

Իմ ցավակցությունն եմ հայտնում Վ. Կիկաբիձեի ընտանիքին, հարազատներին և բարեկամ վրաց ժողովրդին:

Վ. Կիկաբիձեի թողած ժառանգությունը հավերժ կմնա մշակույթի պատմության մեջ, որը յուրովի խորհրդանշում է նաև հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունը»:

Հիշեցնենք, հունվարի 15-ին, 84 տարեկան հասակում մահացել է վրացի դերասան, երգիչ, սցենարիստ, պրոդյուսեր և կոմպոզիտոր Վախթանգ (Բուբա) Կիկաբիձեն։

Կիկաբիձեի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագրեր են հղել բազում գործիչներ։ Երգչի հարազատներին իր ցավակցությունն է հայտնել նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Վախթանգ Կիկաբիձեն մահացել է