Ջավախիշվիլիի անվան համալսարանը 101 տարեկան է

Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի հիմնադրումից անցել է 101 տարի: Այսօր ողջ օրվա ընթացքում ԹՊՀ-ի թանգարանում կանցկացվի «Թբիլիսին Դիմիտրի Էրմակովի և Ալեքսանդրե Ջավախիշվիլիի ֆոտոխցիկում» խորագրով ցուցահանդեսը:

Կովկասի առաջին ազգային համալսարանը հիմնվել է 1918 թվականի հունվարի 26-ին (նոր օրացույցով փետրվարի 8)՝ Դավիթ Աղմաշենեբելիի հիշատակի օրը: Համալսարանի առաջին ռեկտոր, Իվանե Ջավախիշվիլիի առաջարկությամբ, պրոֆեսորների խորհուրդը ընտրել է Պետրե Մելիքիշվիլիին: Ինքը Իվանե Ջավախիշվիլին գլխավորում էր փիլիսոփայության ֆակուլտետը:

1989 թվականին Թբիլիսիի պետական համալսարանը կոչվեց հիմնադիր Իվանե Ջավախիշվիլիի անունով: