Աջարիայում նշել են Ադրբեջանի հանրապետության հիմնադրման 100-ամյակը

Աջարիայի կառավարության ղեկավար Զուրաբ Պատարաձեն Ադրբեջանի հանրապետության հիմնադրման 100-ամյակի և նախկին նախագահ Հեյդար Ալիևի 95-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել:

«Հիլթոն» հյուրանոցում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել է Բաթումիի քաղաքապետը, Աջարիայի բարձրագույն խորհրդի ղեկավարը, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, Ադրբեջանից եկած հյուրեր: Տեղեկացնում են Աջարիայի կառավարությունից։

«Այս տարի մենք նշում ենք 1918 թվականին մեր ժողովրդավարական հանրապետությունների հիմնադրման 100-ամյակը: Վրաստանը և Ադրբեջանը պատմական տարբեր ժամանակաշրջաններում աչքի ընկել են բարիդրացիական հարաբերություններով: Երկու երկրների ժողովուրդների և իշխանությունների միջև բարեկամական հարաբերությունները Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության, առևտրատնտեսական, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության հիմքն են հանդիսանում»,-հայտարարել է Զուրաբ Պատարաձեն:

Թողնել պատասխան