Նախագահի իմփիչմենթի հարցը մտավ խորհրդարան

Վրաստանի խորհրդարանի ընթացակարգային հարցերի և կանոնակարգի հանձնաժողովը սեպտեմբերի 11-ի նիստում կքննարկի երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի հետ կապված սահմանադրական առաջարկի վերաբերյալ պատգամավորների ստորագրությունների իսկության հարցը։

Իմփիչմենթի առաջարկի հիմնավորումները նախագահի կատարած արտասահմանյան այցերն են, որոնց համար կառավարությունը համաձայնություն չի տվել Զուրաբիշվիլիին։

Նախագահի իմփիչմենթի առաջարկը որոշվել է սեպտեմբերի 1-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհրդի նիստում։ Սահմանադրական դատարանը մեկամսյա ժամկետ ունի եզրակացությունը ներկայացնելու համար։

Դատարանի դրական եզրակացության դեպքում նախագահին հեռացնելու համար անհրաժեշտ է 100 պատգամավորի ձայն, ինչը «Վրացական երազանքի» մեծամասնությունը չունի։