ZDNet. հրապարակվել են Վրաստանի մոտ 5 մլն ընտրողների տվյալներ

Հակերական ֆորումում հրապարակվել է մոտ 5 մլն Վրաստանի քաղաքացու, այդ թվում՝ մահացածների անձնական տվյալներ: Այս մասին գրում է ZDNet-ը:

Խոսքը վերաբերում է այն տվյալներին, ինչպիսիք են անուն և ազգանունը, ծննդյան ամսաթիվը, հասցեն, ID համարը և հեռախոսահամարը:

Փաստը Under the Breach տվյալների բազայի մոնիթորինգի և կանխարգելման ծառայությունն է հայտնաբերել և տեղեկացրել ZDNet-ին:

Հակերական ֆորումի անդամի հայտարարությամբ, անձնական տվյալները Վրաստանի ԿԸՀ-ի կայքէջից են վերցված:

Փաստին անդրադարձել է Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ նշելով, որ վերոնշյալ տվյալները նրանց չեն պատկանում:

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որ ուսումնասիրում է նյութերը: