Վրաստանի և Սերբիայի նախագահները հանդիպել են Շիո III-ին

Վրաստանի և Սերբիայի նախագահներն` իրենց տիկնանց հետ միասին, հանդիպել են Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս, Բիճվինթայի և Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ Շիո III-ին:

Հաղորդագրության համաձայն՝ հանդիպումը կայացել է Վրաստանի պատրիարքարանում՝ Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչի Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում:

«Հանդիպմանը կողմերը խոսել են երկու ուղղափառ ժողովուրդների միջև առկա պատմական, մշակութային և հոգևոր կապերի մասին և ընդգծել երկկողմ բարեկամական հարաբերությունների հետագա խորացման կարևորությունը»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ: