Լարսը բաց է մարդատար մեքենաների համար

Փետրվարի 9-ի ժամը 19։00-ի դրությամբ, ձյան մաքրման ինտենսիվ աշխատանքների շնորհիվ, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում թեթև մարդատար ավտոմեքենաների երթևեկությունն ազատ է, իսկ կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների համար ճանապարհահատվածը դեռևս փակ է։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:

Հիշեցնենք, որ ձյան և մերկասառույցի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս  ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։