Պրակտիկոս ուսուցիչների քննությունները կանցկացվեն 2021թ.-ի հունիսին

Վրաստանի ԿԳՄՍ նախարարության որոշմամբ՝ պրակտիկոս հատուկ ուսուցիչների (հատուկ կարիքներ ունեցող երեխաների ուսուցիչ) քննություններին մասնակցելու ցանկություն ունեցողների գրանցումը կսկսվի 2021 թվականի մարտին: 

Ըստ ԿԳՄՍ նախարարության հայտարարության՝ պրակտիկոս հատուկ ուսուցիչների և պրակտիկոս ուսուցիչների քննությունները նախատեսվում է անցկացնել հունիս ամսին, ազգային քննությունների մեկնարկից առաջ:

Ինչ վերաբերում է քննությունների անցկացման հստակ ամսաթվին, նախարարության պարզաբանմամբ, այն կախված կլինի երկրում առկա համաճարակաբանական իրավիճակից և Առողջապահության նախարարության հանձնարարականներից:

Հիշեցնենք՝ պրակտիկոս և պրակտիկոս հատուկ ուսուցիչների կարգավիճակ ձեռք բերելու նպատակով քննությունների անցկացում նախատեսվում էր 2020 թվականի նոյեմբերին, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով  դրանք հետաձգելու մասին որոշում ընդունվեց: