Մոսկվայից Ֆրանսիա՝ Թբիլիսիով

Վրացական Georgian Airways ավիաընկերությունը Մոսկվայից Ֆրանսիայի Նիցցա քաղաք տարանցիկ թռիչքներ է սկսում։

Տարանցիկ թռիչքը կիրականացվի Թբիլիսիով, որտեղ ուղևորները տեղավորվելու համար 1 ժամ 10 րոպե կունենան։

Georgian Airways-ի կայքում տեղադրված տեղեկության համաձայն, հուլիսի 8-ից չվերթներ կիրականացվեն շաբաթական երկու անգամ։ Տոմսերի արժեքը տատանվում է 1 422 լարիից մինչև 2 026 լարի։

Բացի Նիցցայից Georgian Airways-ը նաև տարանցիկ չվերթներ է իրականացնում Մոսկվայից դեպի Փարիզ, Ամստերդամ, Վիեննա, Սալոնիկ, Թել Ավիվ, Միլան, Բեռլին և Լառնակա։

Ի դեպ, այն բանից հետո, երբ Ռուսաստանը վերականգնեց ուղիղ չվերթները դեպի Վրաստան, Georgian Airways-ը թռիչքներ է իրականացնում Թբիլիսի-Մոսկվա ուղղությամբ։

Georgian Airways-ի հիմնադիր Թամազ Գաիաշվիլին ողջունել է պատժամիջոցների վերացման մասին Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, իսկ Georgian Airways-ին Ռուսաստանի հետ թռիչքը վերսկսելու համար քննադատողներին ընկերությունը «սադրիչներ» է անվանել։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է ավիաընկերության բոյկոտի մասին և ասել, որ չի օգտագործի կառավարական ինքնաթիռը, քանի դեռ այն գտնվում է ընկերության ձեռքում։ Գաիաշվիլին, մյուս կողմից, նախագահ Զուրաբիշվիլիին պերսոնա նոն գրատա է հայտարարել։

Հիշեցնենք՝ հուլիսի 1-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատժամիջոցներ է կիրառել Georgian Airways-ի նկատմամբ։