Վրաստանում հունվար-մարտ ամիսներին հանցագործությունների թիվն աճել է 39 տոկոսով

Վրաստանում հունվար-մարտ ամիսներին կատարվել է 14 հազար հանցագործություն, որից բացահայտվել է 4800-ը։ Այս ամիսներին հանցագործությունների թիվն աճել է 39 տոկոսով։

Ամենատարածված հանցագործություններն են՝ գողություն 4596, որից բացահայտվել է 1307-ը, ընտանեկան բռնություն 1156, բացահայտվել է 704-ը, հանցագործություններ հասարակական տրանսպորտում 1025 դեպք, բացահայտվել է 41, թմրանյութային հանցագործություններ 952, բացահայտվել է 776-ը, ինքնասպանության հասցնելը 459, բացահայտվել է 1-ը, խարդախություն 401, բացահայտվել է 112-ը, սպառնալիք 318, բացահայտվել է 169-ը։

Թողնել պատասխան