Քաղաքապետարանը հնարավոր է գնի Սամեբա եկեղեցի տանող ճանապարհի տները

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն չի բացառում, որ քաղաքապետարանը հնարավոր է գնի Հավլաբարի Սուրբ Երրորդություն (Սամեբա) մայր տաճար տանող ճանապարհին գտնվող տները:

«Հին Թբիլիսիի զարգացումը մեզ համար առաջնահերթություն է, չնայած, բոլոր թաղամասերում ու փողոցներում չենք կարող վերականգնողական աշխատանքներ սկսել: Մենք բանակցություններ ենք վարում միջազգային ֆինանսական կազմակերպության հետ, որպեսզի հավելյալ միջոցներ ձեռք բերենք և կախված չլինենք կենտրոնական բյուջեից»,-հայտարարել է Կալաձեն:

Ըստ քաղաքապետի, Սամեբա տանող ճանապարհի լայնացման հարցն արդեն իսկ քննարկվում է, սակայն ամեն ինչ կախված կլինի ֆինանսական միջոցներից:

Թողնել պատասխան