Հայտնաբերվել է երկրորդ ջրահեղձ դեռահասի մարմինը

Փոթիի ծովափին հայտնաբերվել է ծովում խեղդված դեռահասներից երկրորդի մարմինը։

Այս տեղեկությունը հաստատել է Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Փոթիում երկու դեռահասներ ծովում խեղդվել են։ Փրկարարները երեկ հայտնաբերել էին դեռահասներից մեկի մարմինը, մյուսին որոնում էին։