Անտառային հրդեհների վտանգը մեծ է. ԱԻԿ

Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման (ԱԻԿ) ծառայությունը հայտարարություն է տարածել, ըստ որի` բնակչությանն զգուշացնում են, որ ընթացիկ շաբաթվա օրերին Վրաստանի ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում։

Ըստ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության՝ ջերմաստիճանի բարձրացումը մեծացնում է անտառային հրդեհների վտանգի հավանականությունը:

«Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում անմիջապես զանգահարեք 112։

Քաղաքացիներին կուղարկվի նշված տեղեկատվությունը պարունակող կարճ SMS հաղորդագրություն»,- նշված է հայտարարության մեջ:

Ի դեպ, Շրջակա միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +41 աստիճան: