Երեխաների օգնությունը տրվում է միայն Վրաստանի քաղաքացիներին. Վրաստանի կառավարություն

Օգոստոսի 15-ից Վրաստանում սկսվել է մինչև 17 տարեկանը ներառյալ երեխաներին տրվելիք 200 լարիի օգնության համար գրանցումը:

Այս օրերին բազմաթիվ ծնողների կողմից հարցեր են առաջանում, թե Վրաստանի կառավարությունը ինչ որոշում է կայացրել այն երեխաների վերաբերյալ, ովքեր Վրաստանի քաղաքացիներ չեն, սակայն ապրում են Վրաստանում և սովորում տեղի հանրային դպրոցներում:

Կառավարությունից «Ալիք Մեդիային» հայտնեցին, որ նշված օգնությունը  միայն Վրաստանի քաղաքացիների համար է, իսկ այլ երկրի քաղաքացիների վերաբերյալ հնարավոր բացառությունների մասին տեղեկություն հնարավոր է ստանալ Առողջապահության նախարարության՝ 1505 թեժ գիծ զանգահարելով: Առողջապահության նախարարության թեժ գիծը, սակայն,  չի պատասխանում մեր հեռախոսազանգերին:

Հիշեցնենք՝ օգոստոսի 6-ի Վրաստանի կառավարության որոշմամբ՝ մինչև 17 տարեկանը ներառյալ Վրաստանի քաղաքացիները պետությունից կստանան 200 լարիի միանվագ օգնություն:

Գրանցման ուղեցույցը՝

200 լարի միանվագ օգնություն. գրանցման ուղեցույց