Առաջիկա օրերի եղանակը Վրաստանում

Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության ազգային գործակալության տեղեկատվությամբ՝ մինչև օգոստոսի 21-ը երկրի որոշ շրջաններում սպասվում է թույլ անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը ցածրադիր գոտիներում օգոստոսի 17-ին կկազմի +23,+28 աստիճան, իսկ օգոստոսի 18-ին կբարձրանա մինչև +27,+32 աստիճան:

Մայրաքաղաք Թբիլիսիում օգոստոսի 17-18-ին հնարավոր է կարճատև անձրև տեղա: Օգոստոսի 19-20-ին հիմնականում առանց տեղումների եղանակ է սպասվում: Օգոստոսի 19-20-ին մայրաքաղաքի ջերմաստիճանը կհասնի +30,+32 աստիճանի: