Ալիևը Վրաստանում նոր դեսպան է նշանակել

Օգոստոսի 17-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնից ազատել է Վրաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Դուրսուն Հասանովին և նրան փոխարինող նշանակել  Ֆայգ Գուլիևին: Համապատասխան հրամանները հրապարակված են Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում:

Նախագահի հրամաններում չի նշվում դեսպանի հետ կանչման և նոր նշանակման որոշման պատճառների մասին:

Այսօր Ադրբեջանը պաշտոնապես հեռացրել է նաև Սերբիայում գտնվող դեսպան Էլդար Հասանովին, որը ձերբակալվել էր մի քանի օր առաջ՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու, կաշառք ստանալու և մեծ գումարներ յուրացնելու մեղադրանքով:

Ըստ Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության՝ դեսպանի հանցագործությունները բացահայտվել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աուդիտի ընթացքում: