Մեկնարկել է «Քայլ դեպի տուն» ծրագրի հայտադիմումների ընդունումը

Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկել է «Քայլ դեպի տուն» 2023 երկշաբաթյա ծրագրի հայտադիմումների ընդունումը, տեղեկությունը տարածում է Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը:

Հաղորդագրության համաձայն, ծրագիրը հնարավորություն է տալիս սփյուռքի 13-18 տարեկան պատանիներին այցելել Հայաստան, բացահայտել իրենց հայրենիքը և ամրապնդել ազգային ինքնությունը: «Քայլ դեպի տուն»-ն այս տարի կընդունի 600 սփյուռքահայ պատանիների և կանցկացվի հունիսի 5-ից օգոստոսի 26-ը՝ 6 փուլով:

Ծրագրի մանրամասներին ծանոթանալու և հայտադիմումները լրացնելու համար պետք է այցելել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքէջ՝ http://diaspora.gov.am/en/programs/24/qayl_depi_tun:

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է մայիսի 10-ը։