Վրաստանում դեսպանատների ավանդական ամանորյա տոնավաճառն այս տարի կանցկացվի դեկտեմբերի 3-ին

Վրաստանում ավանդական բարեգործական ամանորյա տոնավաճառը կկազմակերպվի դեկտեմբերի 3-ին, ժամը 10-ից 18-ը՝ Թբիլիսիի Radisson Blue Iveria հյուրանոցում: Ցուցահանդես -վաճառքին կմասնակցեն 24 դեսպանատներ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի  զարգացման ծրագրերը:

Կներկայացվեն հուշանվերներ, դեկորատիվ զարդեր, ձեռքի աշխատանքների օրինակներ, տարբեր երկրների ազգային ամանորյա քաղցրավենիք:  Թվով 17-րդ տոնավաճառին կմասնակցեն Ադրբեջանի, Բրազիլիայի, Բուլղարիայի, Չինաստանի, Չեխիայի, Դանիայի, Էստոնիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Հունաստանի, Իտալիայի, Իրանի, Իռլանդիայի, Ճապոնիայի, Լիտվայի, Լեհաստանի, Սլովակիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Թուրքիայի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի դեսպանատները:

Այս տարի  նաև փոքրիկների անկյուն է գործելու, հյուրերին դիմավորելու են Սանտան և մուլտհերոսներ: Ցուցահանդես-վաճառքը ներկայացնում են Jako FM ռադիոն և Կանանց միջազգային ասոցացիա-Վրաստանը (IWAG): Սա կամավորներից կազմված հասարակական կազմակերպություն է, որն ուղղված է Վրաստանում և ամբողջ աշխարհում տեղեկացվածության բարձրացմանը: Միջոցառման նպատակն է Վրաստանում բնակվող կանանց, երեխաներին և տարեցներին աջակցելու համար ֆինանսական միջոցներ հավաքել: Հիմանակնում իրականացվում են կթրական և բուժական ուղղվածությամբ ծրագրեր:

Թողնել պատասխան