ԹՊՀ-ն նոր ռեկտոր ունի

Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական ​​համալսարանի (ԹՊՀ) ռեկտորի պաշտոնում ընտրվել է Ջաբա Սամուշիան:

Նշենք, որ ԹՊՀ-ի ռեկտորի պաշտոնի համար հայտ է ներկայացրել միայն մեկ թեկնածու՝ Ջաբա Սամուշիան։ Մինչ այդ նա ԹՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր։

Սամուշիան ԹՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել 2022 թվականի հոկտեմբերի 20-ին։ Գործող օրենսդրությամբ նա նշանակվել է 6 ամիս ժամկետով, իսկ նոր ռեկտորի ընտրությունը պետք է կատարվեր նրա պաշտոնավարման ընթացքում:

Ի դեպ, ԹՊՀ ռեկտորի պաշտոնը թափուր էր մնացել 2022 թվականի հոկտեմբերի 7-ից, երբ արդեն նախկին ռեկտոր Գիորգի Շարվաշիձեն հանրությանն անսպասելի տեղեկացրեց հրաժարական տալու որոշման մասին։