49 վարակված, Վրաստանում ևս 2 նոր դեպք հաստատվեց

Վրաստանում հաստատվեց կորոնավիրուսի վարակով 49-րդ դեպքը: 

Տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge հատուկ կայքում:

Ստացվում է, որ այսօր նոր ի հայտ եկած վարակվածների թիվը 5 է, առավոտյան 10:30-ին ավելացել էր ևս 3-ով:

Ներկայումս կարանտինում է 1966 մարդ,  259-ը ստացիոնար բուժում է անցնում: Ապաքինվել է մեկը: