Համաշխարհային աստղերի համերգը կկայանա օգոստոսին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ, Black Sea Arena-ն Վրաստանում սկսում է լայնածավալ արշավ՝ Starring Georgia-ն։

Տեղեկության համաձայն, արշավի հիմնական նպատակը երկրի գովազդումն է, Վրաստանի զբոսաշրջային, տնտեսական և մշակութային ներուժի հզորացումը։

Նոր արշավի շրջանակներում, բացի Black Sea Arena-ի բեմից, համերգներ կանցկացվեն Շեկվեթիլիում, Թբիլիսիում և այլ վայրերում։ Նախատեսվող համերգների տոմսերի վաճառքը կսկսվի աստիճանաբար` ապրիլի 24-ից BSA.ge կայքում։

Արդեն հայտարարվել են հետևյալ իրադարձությունների մասին.

  • Nile Rodgers & Chic / օգոստոսի 5 / Black Sea Arena / Front Stage
  • FKJ / 6 օգոստոսի / Black Sea Arena / Front Stage
  • Damian Lazarus / օգոստոսի 10 / The Social Space
  • The Killers / օգոստոսի 15 / Black Sea Arena
  • All Day I Dream / օգոստոսի 18 / The Social Space
  • Imagine Dragons / օգոստոսի 31 / Mikheil Meskhi Stadium: