Կոբախիձեն հանդիպումներ է անցկացնում ԱՄՆ-ում

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն շարունակում է հանդիպումները ԱՄՆ-ում: Նա արդեն հանդիպել է Միացյալ նահանգների պետքարտուղարի առաջին տեղակալ Էլիզաբեթ Միլարդի, Մարշալ գերմանական հիմնադրամի փորձագետների և Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI-ի) ղեկավարության հետ։

Խորհրդարանի խոսնակը հանդիպումներ կունենա նաև ԱՄՆ-ի Կոնգրեսի և Սենատի ներկայացուցիչների հետ:

«Այցի շրջանակներում կհանդիպենք Կոնգրեսի վերին պալատի խոսնակի, ինչպես նաև կոնգրեսականների, սենատորների ու գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ: Օրակարգում երկկողմ հարաբերությունների զարգացման թեման է: Մեր գործընկերներին կծանոթացնենք նաև Վրաստանում առկա իրավիճակի հետ»,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն:

ԱՄՆ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Բաքրաձեն իր հերթին կարևորել է երկու երկրների միջև առկա ռազմավարական հարաբերությունները: «Նախորդ տարի բավականին լավ արդյունքներ ենք գրանցել, որոնք պետք է ամրապնդվեն 2018 թվականին»,- նշել է Բաքրաձեն:

Թողնել պատասխան